Սեր, հարաբերություններ, ընտանիք
Արտահայտություններ, որ վախեցնում են տղամարդկանց
Տղաները կիսվել են մեզ հետ, թե որ արտահայտությունները ամենաքիչը կուզենային լսել աղջիկների կողմից: Արտահայտություններ, որոնք նույնիսկ վախեցնում են տղամարդկանց: Մեկնաբանում են տղամարդիկ... և, իհարկե, հոգեբանը :)
Ըստ Լուսինե Խուրշուդյանի
Խոստովանի´ր, որ սիրում ես երբեմն երկիմաստ արտահայտություններով խոսել ՆՐԱ հետ, փոքր-ինչ շփոթմունքի մեջ գցելու համար, չէ՞ որ տղաներն այնքան զվարճալի են, երբ խուճապի են մատնվում՝ փորձելով քեզ պատասխան գտնել... Դու զվարճանում ես, բայց այդ արտահայտություններից գոյություն ունի մի շարք, որ իսկապես անհանգստացնում է տղամարդկանց, ու նրանք ամենաքիչը կուզենային դա լսել... Ներկայացնում եմ արտահայտությունները՝ ըստ իրենց «սարսափելիության» աճման կարգի:)
Նոր բան չե՞ս նկատում։ Սա լսելիս, նա անմիջապես սկսում է ուշադիր զննել քեզ, փորձելով գտնել մի փոփոխություն, որ վրիպել է նրա աչքից: Նա վախենում է, որ հնարավոր է նեղանաս, ու նույնիսկ վեճ սարքես՝ իրեն «անուշադիր» կամ «անտարբեր» անվանելով:
Վարդան, 23 տ.
Ես ուզում եմ կարիերա անել: Այս դեպքում արդեն ՆԱ է վախենում քո կողմից անուշադրության մատնվել: «Իհարկե, շատ լավ է, որ աղջիկը ձգտում է ավելիին ու փորձում է կատարելագործվել իր աշխատանքային բնագավառում, սակայն, միևնույն է, անցանկալի է գիտակցել, որ քեզնից առավել համարեցին դա»:
Աշոտ, 27 տ.
Արի քեզ տանեմ էպիլյացիայի: Հայկական ավանդական մտածելակերպ ունեցող երիտասարդը երբեք հրաժեշտ չի տա իր հա«րազատ» մազածածկույթին: «Ես շատ նեղացա ընկերուհուցս, երբ նա ինձ նման առաջարկ արեց: Ամեն ինչ դեռ մի կողմ, ես քիչ չեմ լսել, որ դա շատ ցավոտ է...»
Արսեն, 25 տ.
Իսկ նախկինս այլ կերպ էր անում... Օ՜հ ոչ... Եթե նա դա ասեր, նման արտահայտության համար դու սկանդալ կսարքեիր: Հարաբերությունների գլխավոր կանոններից է` չհամեմատել զուգընկերոջդ նախկինների հետ, այն էլ՝ բարձրաձան, այն էլ՝ իր իսկ ներկայությամբ... Խղճա´ նրան...
Cosmo հոգեբան
Հայրս ուզում է քեզ տեսնել: Տղամարդու համար դա ունի 2 նշանակություն: Կամ ձեր հարաբերություններն այնքան են լրջացել, որ նրանք ուզում են ծանոթանալ իր հետ (գնահատել իրեն) կամ դուք երկար ժամանակ եք հանդիպում ու ծնողներդ ուզում են իմանալ, երբ է նա լուրջ քայլեր ձեռնարկելու:
Cosmo հոգեբան
Ես հղի եմ: Պարզվում է՝ տղաներն ամենից շատ վախենում են «պապա» դառնալուց... այսինքն` մեծ պատասխանատվության վտանգը նույնիսկ ամուսնացած տղամարդուն ստիպում է, մեղմ ասած, լարվել: Չամուսնացածներին` առավել ևս...
Cosmo հոգեբան
Մենք պետք է լուրջ խոսենք: Եվ հաղթող է ճանաչվում «ես քեզ հետ լուրջ խոսելու բան ունեմ» արտահայտությունը: Հարցմանը մասնակցած տղաների մեծամասնությունն ասել է, որ վախենում է այս խոսքերից, քանի որ այդ «լուրջ բանը» կարող է լինել ԱՄԵՆ ԻՆՉ, ինչի մասին նրանք չէին ցանկանա խոսել...
02.05.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ